Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մանդատակռիվ»

«Մանդատակռիվ»
17.04.2015 | 00:13

«Սահմանադրական փոփոխություններին անդրադառնալիս, երբ նշել էիք, որ հնարավոր է ապագա խորհրդարանում մանդատների թիվը դառնա յոթանասունհինգ, Ձեր այդ մոտեցումը բուռն քննարկման, մինչև իսկ «լինչի» արժանացավ մանդատ «սիրող ու գուրգուրող» Ձեր կուսակիցների կողմից,- «տեղեկացրինք» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։- Դուք էլ մի թիվ ասեք` էդտեղ ի՞նչ կա, որ քննարկման թեմա դառնա»: «Ինչո՞ւ թիվ նշեմ, ստույգ գիտեմ, որ գոնե այս պահին քննարկվում է 121 մանդատի հարցը։ Ընդհանուր առմամբ, ոչ միայն «Ընտրական օրենսգրքի», այլև բոլոր այդ կարգի կետերի հետ կապված քննարկումներ լինում են, և ես նորից եմ հայտարարում՝ այո, կքննարկվի նաև պատգամավորների թվաքանակի հարցը, այն կարող է մնալ նույնը, կարող է և փոփոխվել, ավելանալ կամ պակասել»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ